00:00:00

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք

16:14, 19 մայիս 2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր և Զոլաքար համայնքներում»,- ասված է մարզպետի գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր