00:00:00

Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների. խոսնակ

18:36, 19 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նա, մասնավորապես, գրել է.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն Արցախի հանրային Հայաստանի հանրային Երկիր մեդիա Կենտրոն ԱՐ հեռուստաընկերությունները: Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը: Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր