Ազգային ժողովը 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ գործող օրենսգրքով ազատ տեղաշարժման սահամանափակումների խախտման համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխսանատվություն:
Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացմանը:
Այսպիսով առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ` 10,000 դրամի չափով`ազատ տեղաշարժման պայման խախտելու համար: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմնված դիմակների պահանջին բաց տարածքներում, և գործող օրենքով տուգանքը 100,000-250,000 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10,000 դրամ»,-ասաց փոխնախարարը:
Նշենք, որը խոսքը վերաբերում է ոչ թե բաց տարածքներում դիակ կրելուն, այլ նրան, որ քաղաքացին իմ մոտ պետք է դիմակ ունենա:
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահացածների թիվը՝ 64:
Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ մեկ օրում առողջացածների թիվը 145 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2164, փաստացի բուժվողներինը՝ 2788: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 43041 քաղաքացի:
Մայիսի 19-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի՝ այլ պատճառով մահվան ընդհանոււր 25 դեպք: