00:00:00

Հայաստանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող երկու անձ է հայտնաբերվել, մեկը կալանավորվել է

13:17, 19 մայիս 2020 Իրավական

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային և վիզաների վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, ԱՎՎ-ից բերման են ենթարկել 40-ամյա Գարիկ Գ.-ին, որը 2017 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ ՆԳՆ Յամալոն-Նենեցու Ինքնավար Շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային և վիզաների վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, ԱՎՎ-ից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Յուրի Հ.-ին, որը ապրիլի 21-ից ՌԴ Օմսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր