00:00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը 280 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

13:14, 19 մայիս 2020

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել 280 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին գրում է 1prime.ru կայքը: «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է անհապաղ 280 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,-ասված է հիմնադրամի հայտարարության մեջ: Հիմնադրամից հավելել են, որ «ֆինանսավորումը կօգնի իշխանություններին կանխել կարճաժամկետ ռիսկերը և միջոցներ տրամադրել կորոնավիրուսի համավարակի ստեղծած սոցիալական և տնտեսական հետևանքները վերացնելու համար»:
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահացածների թիվը՝ 64:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր