00:00:00

Համոզելով, խնդրելով, տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին. Արարատ Միրզոյան

12:53, 19 մայիս 2020

Կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի՝ դիմակների գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար: Այլընտրանք ուղղակի չկա, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Այս քննարկումը լսելիս մի անեկդոտ հիշեցի՝ մեկը երեկոյան վերադառնում է տուն և կնոջն ասում է՝ ես այսօր վաճառողին խաբել եմ: Հարցնում է՝ ոնց, ասում է՝ փողը տվել եմ, ապրանքը չեմ վերցրել: Հիմա եկեք հասկանանք՝ այս պատմության մեջ ով ում է խաբում և ինչի համար: Դուք ասում եք, որ դիմակ կրելն այս պարագայում պարտադիր է, բայց կարող է դեմքին չլինել, բայց պայուսակում լինել, բայց ինչ-որ ռեստորան մտնելիս կարող է չլինել, որովհետև այնտեղ ներսում պարտադիր չէ… յուրաքանչյուր հնարամիտ մարդ կարող է անվերջ մտածի իրավիճակ, թե ինչպես ինքը խուսափի այս կարգավորումից: Հիմա հասկանանք՝ հնարավոր է շրջանցել, բայց իմա՞ստը: Էս պատմության մեջ ով ում է խաբում: Կառավարությունը սա ինչու՞ է անում, որպեսզի տուգանի՞ մարդկանց: Սա կառավարությունն անում է, որ այդ մարդկանց պաշտպանի: Այո, աշխարհում 100 տոկոսանոց պատասխան չկա՝ այս դիմակն օգնում է, թե՞ չէ: Երկուշաբթի օրերը առողջապահական կազմակերպությունները ասում են՝ օգնում է դիմակը, երեքշաբթի օրերն ասում են՝ չէ, ոնց որ չի օգնում: Ոչ մեկ չգիտի աշխարհում, բայց փաստ է, որ կա շանս, որ այս դիմակը կարող է օգնի փրկել մարդու կյանքը: Հիմա ասում ենք՝ կրեք այդ անտերը, ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- ասաց Արարատ Միրզոյանը: Արարատ Միրզոյանը նշեց, կառավարությունը պետք է ունենա գործիքներ, մի գործիքը պատիժն է, բայց որոշում են իջեցնել տուգանքերի չափերը, քանի որ 100 հազար դրամ պատիժ կիրառելը տեղին չէ, համաչափ չէ: Եվ երբ 10 հազար դրամ է սահմանվում դիմակ չունենալու տուգանքը, ըստ Արարատ Միրզոյանի, կառավարությունը մտադիր է լայնորեն կիրառել այդ տուգանքը: «Այո, մենք մյուս շաբաթ կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է: Եվ դա սթափեցնող ազդեցություն կունենա մարդկանց վրա: Մեկին համոզելով, մեկին խնդրելով, մեկին տուգանելով պետք է հասնենք նրան, որ մարդիկ լուրջ վերաբերվեն այս իրավիճակին», ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր