00:00:00

Տուգանքների չեղարկումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ. փոխնախարար

12:07, 19 մայիս 2020

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որով մեղմացվում են տուգանքների չափերը, եթե բաց տարածքում մարդիկ դիմակ չունենան, հետադարձ ուժ չի ունենա: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Պատգամավորները հետաքրքրվեցին՝ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում մարդիկ նախկինում տուգանվել են 100-250 հազար դրամով, նախատեսվո՞ւմ է վերանայել այդ տուգանքները, ավելի մեղ պատիժ սահմանել: Փոխնախարարն ասաց, որ տուգանքների չեղարկման հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի, հատկապես այդ փուլում: «Թեկուզ սոցիալական խնդիրներ կան և այդ տուգանքները անձանց համար խնդիրներ են առաջացրել, առհասարակ տուգանքների չեղարկումը կարող է նաև այն բացասական հետևանքն ունենալ, որ քաղաքացիները հակված չլինեն հետագայում կանոններին հետևելու՝ ակնկալելով, որ այդ տուգանքները որոշակի փուլում կարող են չեղարկվել»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր