00:00:00

Դիմակ չդնելու համար տուգանքը 10 անգամ կնվազի

11:35, 19 մայիս 2020

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծն է: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ նախագծով մասնավորապես սահմանավում է օրնսգրքի 182.3 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:
Ըստ փոխնախարարի՝ ներկայում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար՝ սահմանելով պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի 100-ապատկից մինչև 250-ապատիկի չափով: «Սակայն ներկայում գործում են ազատ տեղաշարժման որոշ սահմանափակումներ, որոնք, մեր կարծիքով, համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսցման կանոնների խախտման հետ՝ հաշվի առմնելով դրանց հանրային վտանգավորությունը, դրա համար ազատ տեղաշարժի պահանջ խախտելու համար առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ՝ 10 հազար դրամնի չափով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին բաց տարածքներում, որի պայմաններում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,- մանրամասեց փոխնախարարը:
Վահե Դանիելյանը նշեց, որ փոխվարչապետի որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, հետևաբար, սա վերաբերում է այդ պահանջին: Ինչ վերաբերոմ է փակ տարածքում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, տնտեսվարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100-300 հազար դրամի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր