00:00:00

Կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստ․ ՈՒՂԻՂ

11:09, 19 մայիս 2020

Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին, ժամը 11։00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։  Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11։00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ: Նիստի օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ https://www.youtube.com/watch?v=Ox01A3c26C8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր