00:00:00

Եղվարդի խճուղում քաղաքացին «Մերսեդեսով» բախվել է արգելապատնեշին. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

10:23, 19 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Գնթունիք» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մուհամեդ Ի., ծնված 1979 թ․, ԻԻՀ քաղաքացի) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ ավտոմեքենայի չորս  ուղեւորները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր