00:00:00

ԱՄՆ-ում գնորդները սկսել են հրաժարվել չինական ապրանքներից

00:58, 19 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում բնակիչների մոտ 40 տոկոսը հրաժարվում է գնել Չինաստանում արտադրված ապրանքները, վկայում են FTI Consulting խորհրդատվական ընկերության կողմից անցկացված հարցման արդյունքները, փոխանցում է «Վեստի»-ն: Հարցվածների մոտ 22 տոկոսը պնդում է, որ չի գնի հնդկական ապրանքները, 17 տոկոսը հրաժարվում է գնել Մեքսիկայում արտադրված ապրանքները: Ընդ որում, հարցված ԱՄՆ բնակիչների 12 տոկոսը բոյկոտում է եվրոպական ապրանքները: Հարցման տվյալների համաձայն՝ այս որոշումն արտացոլում է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանողական քաղաքականությունը: Հարցվածների 55 տոկոսը հայտարարել է, որ Չինաստանին չի կարելի վստահել ավելի շատ ամերիկյան ապրանքներ ձեռք բերելու հունվար ամսվա ստանձնած պարտավորությունները: Հարցվածների 78 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է ավելի շատ վճարել ապրանքների համար, եթե արտադրող ընկերությունը դրանց արտադրությունը Չինաստանից Միացյալ Նահանգներ է տեղափոխի: 66 տոկոսը նշել է ներմուծման սահմանափակումների ամրապնդմանն աջակցության մասին՝ ԱՄՆ տնտեսական աճը խթանելու համար: ԱՄՆ հասարակության մեջ տրամադրությունների փոփոխությունն անսպասելի է, քանի որ ԱՄՆ բնակիչների ճնշող մեծամասնությունն ավանդաբար խուսափում է պաշտպանողականությունից. ամերիկացիների մոտ 80 տոկոսը միջազգային առեւտուրն ընկալում է որպես հնարավորություն, այլ ոչ թե որպես սպառնալիք, եւ այս ցուցանիշն անընդհատ աճում էր վերջին տասնամյակում՝ Gallup-ի հարցման համաձայն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել էր իր հռետորաբանությունը Չինաստանի դեմ  համաճարակի պատճառով՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ խզել Չինաստանի հետ բոլոր կապերը: Թրամփը Չինաստանին պատասխանատու է համարում կորոնավիրուսի տարածման համար: Բայց Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների մեծ մասի համար դա հնարավոր չէ, հաղորդել է Bloomberg-ը: Չինաստանում Ամերիկյան առեւտրային պալատի անդամների մարտյան հարցման համաձայն՝ ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների 44 տոկոսը նշել է, որ անհնար է բաժանել երկու երկրների տնտեսությունները: Հոկտեմբերին այդ ցուցանիշը 66 տոկոս էր կազմել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր