00:00:00

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը կասկածի տակ է դրվել

23:11, 18 մայիս 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի իրական թիվը գերազանցում է ներկայիս գնահատակնները լավագույն դեպքում 2, իսկ վատագույն դեպքում՝ 14 անգամ: Նման եզրահանգման են եկել համաճարակաբանները, ովքեր կորոնավիրուսից մահացության գնահատման նոր մեթոդաբանություն են ստեղծել: Նրանց եզրահանգումները հրապարակվել են medRxiv էլեկտրոնային գիտական ​​գրադարանում: «Մեր հաշվարկների արդյունքները համընկնում են Նյու Յորքում նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստերի վերջին արդյունքների հետ, որոնց համաձայն COVID-19-ով հիվանդացել է քաղաքացիների 10-20 տոկոսը: Մյուս մոդելների համաձայն մահացության ներկայիս թիվը կարելի է բացատրել միայն այն փաստով, որ Նյու Յորքի բնակիչների 100 տոկոսն է վարակվել կորոնավիրուսով»,- գրում են գիտնականները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Համավարակի սկզբից մոտ 4.7 միլիոն մարդ է վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով, ավելի քան 315 հազար մարդ մահացել է: Ռուսաստանում գրանցվել է ավելի քան 290 հազար վարակման դեպք, վերականգնվել է 70 հազար մարդ, մահացել է մոտ 3 հազար մարդ: Քանի որ այժմ ամբողջական վիճակագրական տվյալներ չկան COVID-19-ի բոլոր դեպքերի վերաբերյալ, գիտնականները ի վիճակի չեն ճշգրիտ գնահատել, թե հաշվառված եւ չհաշվառված վարակվածներից քանիսն է սովորաբար մահանում է վարակիս: Մասնագետներն այդ մասնաբաժինը  IFR (Infection Fatality Ratio) ցուցանիշով են գնահատում: Իսկզբանե Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները ենթադրում էին, որ կորոնավիրուսից մահանում է վարակակիրների մոտ 3.5 տոկոսը, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս պարամետրն իրականում զգալիորեն ցածր է եւ տարբեր երկրներում եւ տարածաշրջաններում տատանվում է 0.1-ից 1.4 տոկոսի միջեւ: IFR-ն ավելի ճշգրիտ գնահատելու համար համաճարակաբանների խումբը՝ Ելի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ) Դուգլաս Ռոթմանի գլխավորությամբ, նոր մեթոդաբանություն է մշակել եւ փորձարկել՝ ընթացիկ վիճակագրության հիման վրա այս ցուցանիշը հաշվարկելու համար: Գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ նախորդ գնահատականները չափազանց լավատեսական էին: «Մենք վերլուծել ենք յոթ երկրում՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Իսրայելում, Նոր Զելանդիայում եւ Հարավային Կորեայում, մահվան դեպքերի թվի եւ մահացության նոմինալ մակարդակի վերաբերյալ վերջին տվյալները: Այս բոլոր պետություններում բազմաթիվ թեստեր են անցկացվում, վերահսկում եւ ստուգում են հիվանդների բոլոր շփումները, ինչը հույս է ներշնչել, որ դրանցում COVID-19-ից մահացության մակարդակը մոտ է իրականին»,- գրում են Ռոթմանը ու նրա գործընկերները: Հաշվարկները ցույց են տվել, որ այժմ այդ երկրներում կորոնավիրուսից մահացության մակարդակը 0.6-ից 5 տոկոս է, ինչը մի քանի անգամ գերազանցում է այս ցուցանիշի ակնկալվող արժեքն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների համար, որտեղ մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել: Այս տվյալների հիման վրա համաճարակաբանները հաշվարկել են IFR-ն Միացյալ Նահանգների ամբողջ տարածքի եւ ​​բռնկումների առանձին օջախների համար, ինչպիսին, օրինակ, Նյու Յորքն է: Արդյունքները ցույց են տվել, որ մասնագետները կարող են զգալիորեն թերագնահատել կորոնավիրուսի զոհերի թիվը Նյու Յորքում եւ ԱՄՆ-ի այլ հատվածներում: Իրականում, IFR-ն նրանց համար կարող է մոտ 1.8 տոկոս կազմել, այսինքն՝ ավելին, քան ցույց էին տալիս նախորդ համաճարակաբանական մոդելների հիման վրա արված հաշվարկները: Բանն այն է, որ այս մոդելները հիմնվում էին վարակի տարածման ուսումնասիրությունների պակաս ակտուալ արդյունքների վրա: Հետազոտողները հույս ունեն, որ իրենց մոդելը եւ հաշվարկման արդյունքները կօգնեն բժշկական ծառայություններին ԱՄՆ-ում եւ այլ երկրներում ավելի ճշգրիտ գնահատել վարակի տարածման աստիճանը, ինչպես նաեւ ավելի արդյունավետորեն զսպել այն՝ նախքան COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերի հայտնվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր