00:00:00

Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը կալանավորվել է՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով

18:09, 18 մայիս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ Վեդիում տեղի ուեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 27-ամյա բնակչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի 27-ամյա բնակիչը տեղեկանալով , որ 43-ամյա տղամարդը գտնվում է Վեդի քաղաքում տեղակայաված քարի արտադրամասի տարածքում, գնացել է նշված վայր,  որտեղ այդ պահին ներկա է եղել վերջինս՝ ընկերների հետ:  27-ամյա երիտասարդն  իր մոտ գտնվող ինքնաձիգով առերևույթ փորձել է կրակոցներ արձակել 43-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն ինքնաձիգի փամփշտակալում գտնվող փամփուշտը չի կրակել, ինչի հետևանքով կրակոց չի արձակվել: Այդ պահին 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, այն փակվել է, որից հետո 27-ամյա երիտասարդը 2-3 կրակոց  է արձակել դռան ուղղությամբ: Վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է 27-ամյա երիտասարդին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրկին իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հացրել, քանի որ 43-ամյա տղամարդը դիել է փախուստի և կրակոցները նրան չեն դիպել: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արարատ քաղաքի 27-ամյա բնակիչը, որի նկատմամաբ հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել է և  բերման ենթարկվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:  ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր