00:00:00

Ինտերնատում կորոնավիրուսով վարակված 3 տարեցների վիճակը ծայրահեղ ծանր է. վարակվածների թիվը հասել է 45-ի. news.am

16:09, 18 մայիս 2020

Երեւանի Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է 45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: «Տուն ինտերնատի վարակված աշխատակիցները չունեն սիմպտոմներ եւ մեկուսացված են հյուրանոցներում, 17 տարեցներից 3-ը մեկուսացված են տուն ինտերնատի տարածքում, մյուս 14-ը հոսիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Սուրբ Աստվածամայր» բկ-ներ: Հոսպիտալացված 14 տարեցներից 3-ի վճակը այս պահին ծայրահեղ ծանր է»,- ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 տարեցների ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն, վարակի տարածման աղբյուրը դեռ հայտնի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր