00:00:00

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված Սամվել Ադյանը 3 անգամ առանց փաստաբանի հանդիպել է ԱԱԾ քննիչի հետ

14:51, 18 մայիս 2020

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել գործի նյութերը՝ սկսած 10-րդ հատորից: Նյութերը հետազոտելու ընթացքում հայտնի դարձավ, որ գործով ամբաստանյալ Սամվել Ադյանը, որը ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձն է, 3 անգամ դիմել է ԱԱԾ քննիչին՝ իրեն առանց փաստաբանի ներկայության ընդունելու և առանձնազրույց ունենալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր