00:00:00

Դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբամաններ չեն տեղադրվել. Երեւանի փոխքաղաքապետ

14:27, 18 մայիս 2020

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը: «Մենք ունենք որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ, մեկուսացվածներ: Աշխատում է հետեւյալ ընթացակարգով՝  ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներով, հատուկ ավտոմեքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, աղբը տեղափոխում է աղբավայր, այնուհետեւ այն ամբողջությամբ ոչնչացվում է: Ինչ վերաբերում է աղբին, ամբողջ Հայաստանում դա կանխարգելելու համար մենք արդյունք չենք ունենա»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր