00:00:00

ՀՀ հումանիտար առաքելության խումբը բժշկական պարագաներ է փոխանցել Հալեպի զինվորական հոսպիտալին

13:32, 18 մայիս 2020

Հայաստանի Հումանիտար առաքելություն իրականացնող բժշկական խումբը Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բուժհաստատություններին փոխանցել բժշկական և այլ անհրաժեշտ պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայ մասնագետներին հայտնել են իրենց երախտագիտությունը` տրամադրված անհրաժեշտ պարագաների և բժշկական հաստատություններում ամեն օր ցուցաբերվող օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, աշխատանքի հանդեպ անմնացորդ նվիրումը և շնորհակալություն է հայտնել Հայաստանի մարդասիրական խմբին` մշտական աջակցության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր