00:00:00

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը. Հայկ Մարության

09:46, 18 մայիս 2020

Այսօրվանից Երեւանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, մասնավորապես, նշել է. «Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը: -Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաեւ վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղեւորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։ Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղեւորներին եւ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը եւ/կամ ուղեւորափոխադրող ընկերությունը: Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը: Վստահ եմ, որ երեւանցիները կդրսեւորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետեւեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթեւեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար: Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման: Առո՛ղջ եղեք»: ❗❗❗ Հարգելի համաքաղաքացիներ, Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տեղյակ եք, որ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր