00:00:00

ՌԴ-ից Հայաստան մայիսի 17-ի չվերթով հայրենիք է վերադառնում 229 քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն (տեսանյութ)

21:58, 17 մայիս 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս մասին տեղեկացնում է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը: «Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերaհաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։ Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,- նշվում է հաղորդագրությունում։ https://www.facebook.com/armembrus/videos/1095755827473171/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր