00:00:00

Արարատի մարզում վարորդը Opel-ով բախվել է արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում. կա զոհ

17:59, 17 մայիս 2020 Պատահարներ

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Միսակ Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր