00:00:00

Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն՝ սադրում է. Անի Սամսոնյան

12:05, 17 մայիս 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը: Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները: Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր