00:00:00

Կոտայքում Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ.վիրավորներից մեկը հղի կին է

23:02, 16 մայիս 2020 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 19:20-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 RM 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, 2 ուղևորները, որոնցից մեկը հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանոթյան Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի Հայկ Թումանյանի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր