00:00:00

1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, բժշկական պարագաներ, 15 վառարան, մոտ 4 տոննա էկոբրիկետ՝ «Հայկական Կարիտաս»-ից

21:40, 16 մայիս 2020

Մինչ բժիշկները առաջնագծում պայքարում են համավարակի դեմ, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, շարունակում է նպաստել երկրում իրավիճակի մեղմացմանը: Արտակարգ դրության առաջին օրերից կազմակերպությունը տարաբնույթ աջակցություններ է ցուցաբերել համայնքներին: Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում, 200 դիմավահան և 200 բժշկական արտահագուստ է տրամադրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցին և շտապօգնության կայանին։ Հայաստանի 4 մարզում 1259 սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ է տրամադրվել ինչպես իր շահառուներին՝ միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին, այլ նաև դժվարին իրավիճակում հայտնված շատ այլ քաղաքացիների: Խոցելի խմբերի կարիքներին արձագանքելու համար իրականացվել է շարունակական հեռավար խորհրդատվություն և մշտադիտարկում, ինչպես նաև խիստ անհրաժեշտության դեպքում՝ տնայց տարեցներին: Ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտ «Սաբինե» Փոքր խմբով տան կողմից 24/7 շուրջօրյա խնամք և աջակցություն է տրամադրվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս ընթացքում, կազմակերպության կողմից նաև 15 արդյունավետ վառարան և ավելի քան 4 տոննա էկոբրիկետ է տրամադրվել Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Հաշվետվությունը ներկայացրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր