00:00:00

Քաղաքացին իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ. Նաիրա Զոհրաբյան

20:46, 16 մայիս 2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Եվ այսպես. փոփոխություն է տեղի ունեցել բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշման մեջ: Երկուշաբթի օրվանից բոլոր փակ տարածքներում, բնականաբար` նաև տրանսպորտում, դիմակ կրելը լինելու է պարտադիր: Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա պարտադիր է լինելու քաղաքացու մոտ դիմակի առկայությունը: Այսինքն`քաղաքացին իր մոտ մշտապես պետք է դիմակ ունենա, սակայն բաց տարածքում այն կրելը պարտադիր չի լինելու: Եվ քանի որ քաղաքացին բաց տարածքից կարող է մտնել փակ տարածք` վերջինս իր մոտ մշտապես պետք է ունենա դիմակ»: Գրառմանը կից Զոհրաբյանը նաև լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել բժկական դիմակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր