00:00:00

Արաբական Միացյալ Էմիրություններն ընդլայնում է հումանիտար, զարգացման ծրագրերը. ՀՀ-ում ԱՄԷ դեսպան

17:59, 16 մայիս 2020

ԱՄԷ-ն ընդլայնում է հումանիտար և զարգացման ծրագրերի շրջանակը և նրա նախաձեռնությունները հիմնված են մարդկանց կենսակերպի բարելավման, հույսի ամրապնդման և մարտահրավերների հաղթահարման տեսլականի վրա: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն. Գ. Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին` անդրադառնալով ԱՄԷ-ի մարդասիրական նախաձեռնություններին: Դեսպանը հավելել է, որ ԱՄԷ-ի մարդասիրական  ուղերձը ամրապնդել է երկրի իմաստուն կառավարությունը, և Էմիրությունները մշտապես օգնության ձեռք է մեկնում բոլոր կարիքավորներին`  անկախ  սեռից, կրոնից  և ռասսայական պատկանելիությունից։ Դեսպան ալ Զաաբիի խոսքով` 2019 թվականի ընթացքում  «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատության կողմից մարդասիրական օգնություն է տրամադրվել  17 միլիոն մարդու, և այս ոլորտում ծախսերի ծավալը կազմել է 262 միլիոն դիրհամ: «Ի դեպ, «Մուհամմադ բն Ռաշիդ Ալ-Մաքթումի գլոբալ նախաձեռնություններ» հաստատությունը  տարածաշրջանում իր տեսակով  ամենամեծն է, որի  գործունեությունը ներառում է մարդասիրական, բարեգործական, զարգացման  և հասարակական աշխատանքներ: Հաստատության ուշադրության կենտրոնում են 5 հիմնական ուղղություններ` -մարդասիրական և բարեգործական օժանդակություններ -առողջապահություն և հիվանդությունների կանխարգելում -կրթության և գիտելիքի տարածում - ապագայի նորարարություն -հասարակությունների հզորացում: Հաստատությանը հաջողվել է հաղթահարել տնտեսական և սոցիալական դժվարությունները և բավարարել զարգացման և բարգավաճման պահանջները:  Եվ այս ամենի արդյունքում ամրապնդվել է ԱՄԷ-ի հեղինակությունը նվիրատվությունների համաշխարհային քարտեզում»,- եզրափակել է դեսպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր