00:00:00

Փաստորեն սենսացիոն հայտարարություն արեցի՞. Փաշինյանը՝ պետբյուջե վերականգնված գումարների մասին

17:03, 16 մայիս 2020

Իրականում վերականգնվել է ավելի քան 105 միլիոն դոլար։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջե կոռուպցիոն հանցագործություններից, քանի որ գլխավոր դատախազություն այլ թվեր է ներկայացնում, ԱԱԾ–ն այլ։ «Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտանաբերվել, որտեղ 28, թե 30 միլիոն դոլար գումար կար, հետո այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, որքան հիշում եմ նվիրաբերվեց Արցախի  Հանրապետությանը եւ այդ գումարն օգտագործվեց պաշտպանական անվտանգային կարիքների համար։ Ահա այդ հատվածը վերականգնվել ընթացակարգերով, այլ Արցախի  Հանրապետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով եւ այդ թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է եւ ամեն անգամ այս հաշվառումն անելիս միշտ այդ պրոբլեմն ունենում ենք։ Նախկինում հրապարակային չե՞նք հայտարարել այս մասին. փաստերեն սենսացիոն հայտարարություն արեցի՞»,– ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր