00:00:00

Երևան-Գյումրի ավտոճանապարհին 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

16:20, 16 մայիս 2020 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00;50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Բյուրական գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Մ-ին։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարաի հիվանդանոցի բժիշկներր կողմից նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր