00:00:00

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այցելություններ է իրականացրել

15:54, 16 մայիս 2020

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում փոքր խմբերով: Միաժամանակ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում կուտակումներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր