00:00:00

Մարությանի եղբայրը, «Ֆակտորի փրոդաքշն»-ի բաժնետերը, Երգի պետական թատրոնի տնօրենը և այլք․ ո՞ւմ թեկնածությունն են քննարկում Հ1-ի տնօրենի պաշտոնի համար

12:01, 16 մայիս 2020

Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար առաջիկայում հայտարարվելիք մրցույթը բավականին մրցակցային է լինելու։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով մրցույթին պատրաստվում են մասնակցել շուրջ տասը թեկնածուներ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ռեժիսոր, սցենարիստ Արթուր Բախտամյանը, Երեւանի ավագանու անդամ, Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը մտադրություն ունեն մասնակցելու մրցույթին։ Բացի նրանցից Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի համար առաջիկայում հայտարարվելիք մրցույթին կմասնակցեն նաեւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, Ռուդիկ Տեր- Գալստյանը, «Ֆակտորի փրոդաքշն»-ի բաժնետերերից է, եւ նախկինում եղել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եղբայրը՝ Արման Մարությանը եւս մտադիր է մասնակցել մրցույթին։ Հավակնորդների շարքում են նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, Ռուբեն Շահինյանը, ինչպես նաեւ Տիգրան Պասկևիչյանը։ Հանրային հեռուստաընկերության տնօրենի մրցույթին մասնակցելու ցանկացողները այս օրերին տարբեր կերպ փորձում են իշխանական վերնախավում «կռիշներ» գտնել։ Ոմանք հիշեցնում են՝ հեղափոխության օրերին իրենց կատարած գործողությունները, սա ներկայացնելով որպես հիմնական առավելություն։ Իհարկե, տնօրենին մրցութային կարգով ընտրելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, սակայն ակնհայտ է, որ նման պատասխանատու պաշտոնի նշանակումը չի կարող իրականացվել  առանց իշխանության «դաբրոյի»։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքին հաջորդած բուռն քննարկումներից հետո ազատման դիմում էր գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Աշխատանքից ազատման դիմում էր գրել նաեւ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը։ Իսկ լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը չնայած աշխատանքից ազատման դիմում չի գրել, բայց այլեւս լրատվականի ղեկավարը չէ։ Նա Հանրայինում հաղորդավար է աշխատում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր