00:00:00

Աչաջուր գյուղում անասնագոմն ամբողջությամն այրվել է

12:03, 16 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 15-ին, ժամը 21։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մաղիկի թաղամասում այրվում է անասնագոմ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 49-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին, մարվել՝ 22:44-ին: Անասնագոմն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր