00:00:00

Նավթի գներն աճել են

15:05, 16 մայիս 2020 Տնտեսություն

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 6.65%-ով և կազմել 29.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.78%-ով և կազմել 32.50 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայում առևտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղնձի, ալյումինի ուղղություններով: London Intercontinental Exchange-ը (ICE) Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր