00:00:00

Պողո՞ս, քեզ կրկին խաբեցին. Գևորգ Գրիգորյանը աշխատանքի գնացող Թորոսյանի տեսանյութն է հրապարակել

23:58, 15 մայիս 2020

«Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնում աշխատանքի։ «Պողո՞ս, քեզ կրկին խաբեցին «ինքնամեկուսացած» նախարարը...»,– գրել է նա Նշենք, որ այսօր՝ մայիսի 15–ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասել էր, որ Առողջապահության նախարարությունում վարակակրի հայտնաբերումից հետո ինքն ինքնամեկուսացվել է նախարարությունում։ «Աշխատանքի վայրում եմ, պրակտիկորեն ոչ մեկի հետ չեմ շփվում, հեռախոսով եւ կապի այլ միջոցներով է շփումը։ Կմնամ մինչեւ մյուս ուրբաթ, դրանից հետո հուսով եմ՝ սիմպտոմներ չի զարգանա իմ մոտ եւ կանցնեմ նորմալ աշխատանքային ռեժիմի»,– ասել էր նա։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր