00:00:00

Հրազենիային վիրավորում պատճառած անձը ներկայացել է ոստիկանություն․ նա ձերբակալվել է

23:36, 15 մայիս 2020 Իրավական

Հունվարի 22-ին մի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի շրջանում հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի երիտասարդ։ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, զուգահեռ ձեռնարկվեցին միջոցառումներ՝ պարզելու դեպքի վայրը։ Շուտով պարզվեց, որ նույն օրը Արտաշատի Աճառյան և Գրիգոր Զոհրապի փողոցների խաչմերուկում Արտաշատի մի քանի բնակիչների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել էր հրազենային վիրավորումը։ Հարուցվեց քրեական գործ։ Պարզվեց, որ վիճաբանության ընթացքում երիտասարդի ոտքին որսորդական հրացանով կրակել է Արտաշատի 33-ամյա մի բնակիչ։ Փետրվարի 18-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Ոստիկանները սկսեցին որոնողական և բացատրական աշխատանքներ։ Ոստիկանության գործողություններն արդյունք տվեցին ամիսներ անց։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 13-ին Արտաշատի 33-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրեց նաև որսորդական հրացանը և հայտնեց, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Նշանակվել է փորձաքննություն։ Արտաշատի 33-ամյա բնակիչը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր