Medical personnel at work in the intensive care unit of the hospital of Brescia, Italy, Thursday, March 19, 2020. Italy has become the country with the most coronavirus-related deaths, surpassing China by registering 3,405 dead. Italy reached the gruesome milestone on the same day the epicenter of the pandemic, Wuhan, China, recorded no new infections. For most people, the new coronavirus causes only mild or moderate symptoms. For some it can cause more severe illness. (Claudio Furlan/LaPresse via AP)[/caption]
Մեր ունեցած դեպքերը հիմնականում այսպիսին են՝ սրտամկանի ինֆարկտից է մահացել, գլխուղեղի կաթվածից կամ այլ երկարատեւ քրոնիկական հիվանդությունից, որ ինքը մահանալու էր ամեն դեպքում, բայց կորոնավիրուսային վարակը եղավ հետմահու ախտորոշում՝ առանց դրան բնորոշ կլինիկական սիմպտոմների։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, «Ազատություն» ռադիկոյանին տված հարցազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում մահացել է այլ պատճառով, ինչպե՞ս է որոշվում՝ կորոնավիրուսի՞ց է մահացել, թե՞ այլ հիվանդությունից, եթե դիահերձում չի արվում։
«Նաեւ ասեմ, որ այնպես չէ, որ մենք ընդհանրապես դիահերձում չենք արել, ունեցել ենք դատաբժշկական դիահերձումներ, երբ մենք օրենքի ուժով հանեցինք պարտադրանքը, ինչպես նաեւ մենք հիմա զարգացնում ենք մեր հզորությունները, որպեսզի կարողանանք ունենալ ինֆեկցիոն չափանիշներով դիահերձարան, որպեսզի կարողանանք արդեն ցանկացած դեպքում դիահերձել։ Լավ է, որ մեր ազգաբնակչությունը սկսել է խորանալ բժշկական թեմաների մեջ, բայց մահվան պատճառը մահվան դեպքերի ընդամենը 20–30 տոկոսում է դրվում դիահերձարանում, մնացած բոլոր դեպքերում դրվում է բժշկի կողմից՝ կլինիկական ախտորոշման հիման վրա։ Կա՞ քննիչի որոշում, որ պետք է ամեն դեպքում դիահերձվի, մենք կդիահերձենք, իհարկե, 10 անգամ համոզված լինելով, որ անձնակազմը պաշտպանված է վարակից»,– ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, քանի որ վիճակագրություն վարելուց միայն 1.5–2 ամիս անց նոր սկսկեցիք առանձնացնել այլ պատճառով մահացածներին, ձեզ մեղադրում են, որ բանեցնում եք այս գործիքը՝ մահացության տոկոսը նվազ ցույց տալու համար, նախարարը պատասխանեց. «Եթե բանեցնեինք այդ գործիքը, կարող էինք ընդհանրապես չասել այդ թվերի մասին ու նույնիսկ խաբել ազգաբնակչությանը եւ նրանց ցույց տալ առողջացածների կամ այլ թվի մեջ։ 22 դեպք ենք ունեցել մինչ հիմա, եւ այս 4155 թվի մեջ դրանք այնպես կկորչեին, որ ոչ մեկ նույնիսկ չէր էլ իմանա դրա մասին»։