00:00:00

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 4 քաղաքացու մոտ. վարակվածների թիվը հասավ 24–ի

00:32, 16 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր