Ծորակի ջրի բաղադրությունը տասնյակ հազարավոր քաղցկեղային հիվանդություններ է առաջացրել՝ պարզել է Միացյալ Նահանգների հետազոտական խումբը: Գիտնականների եզրակացությունները հրապարակված են Phys.org պորտալում:
Մասնագետները վերլուծեցին, թե ինչպես են քաղցկեղածին քիմիական նյութերը ավելի քան 48 հազար ջրամատակարարման համակարգերում ազդում մարդու առողջության վրա: Նրանք որոշել են, որ ընդհանուր առմամբ 22 քաղցկեղածին նյութեր կապված են քաղցկեղի զարգացման հետ հարյուր հազար հիվանդների մոտ, ովքեր խմել են այդպիսի ջուր:
«Իրականում մարդիկ ենթարկվում են քիմիական նյութերի համադրությանը, ուստի կարևոր է սկսել վերլուծել մի քանի աղտոտիչների համատեղ ազդեցությունը մարդու առողջության վրա», – ասում է աշխատանքի առաջատար հեղինակ Սիդնեյ Էվանսը: