00:00:00

«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

20:59, 15 մայիս 2020 Պատահարներ

Մայիսի 15-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը դուրս են բերել ճանապարհի եզրից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր