00:00:00

32–ամյա քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

20:00, 15 մայիս 2020 Իրավական

Մայիսի 15-ին, ժամը 10։00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։ Պարզվել է, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (32 տարեկան): Ապրիլի 29-ից մայիսի 5-ը մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը որոնողական աշխատանքներ է իրականացրել «9-րդ ալիք» լողափի տարածքում. աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Մայիսի 13-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր