00:00:00

Ընթացիկ իրավիճակը կդառնա ԵՏՄ ամրության ստուգում. Մյասնիկովիչ

17:37, 15 մայիս 2020

Ընթացիկ իրավիճակը կդառնա ԵՏՄ ինտեգրացիոն միավորման ամրության ստուգում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը՝ Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում անցկացված «Աջակցություն եվրասիական տնտեսական ինտեգրացիային. գործնական համագործակցության գործոնը» թեմայով համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Գլխավորն այն է, որ մենք տրամադրված ենք դժվարին իրավիճակից դուրս գալու ջանքերի կոնսոլիդացիայի, որի մեջ մեր տնտեսությունները հայտնվել են, եւ դա իսկապես ընդհանրապես մեր ինտեգրացիոն միավորման ամրության որոշակի փորձություն է»,- ասել է նա: «Եվրասիական տնտեսական միության երկրների առաջնորդները այս բարդ ժամանակներում ցուցադրում են նոր մարտահրավերների դեմ պայքարում միության երկրների համախմբվածությունը»,- հավելել է ԵՏՀ ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր