00:00:00

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը ազատվել է աշխատանքից

16:54, 15 մայիս 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում են նախարարության ֆեյսբուքյան էջում: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում պարոն Գասպարյանի ներդրումը սոցիալական պաշտպանության` հատկապես տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ոլորտում, ինչպես նաև՝ արտակարգ դրության պայմաններում առավել խոցելի սոցիալական աջակցության համակարգման հարցում։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գասպարյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում հաջողություններ նոր ոլորտներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր