00:00:00

Իրանում ՀՀ դեսպանը առողջապահության նախարարի հետ քննարկել է բժշկական պարագաների ՀՀ առաքման հարցը

15:07, 15 մայիս 2020

 ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարին մայիսի 14-ին հանդիպել են միմյանց հետ։ Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի` Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Թումանյանն առաջարկել է ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնել է իր պատրաստակամությունը»,- հայտնում են դեսպանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր