00:00:00

էրիկ Գրիգորյանը աշխատակնքից ազատվելիս չի պարգևատրվել

14:44, 15 մայիս 2020

Երեկ analitik.am լրատվակայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնաթողությունից առաջ պարգևատրել է իրեն և իր մերձավոր աշխատակիցներին։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Կառավարության հրահանգով նախարարության պարգևավճարները պետք է ուղղվեն կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին, որը սակայն, Գրիգորյանը չի արել: Նա վերջին պարգևավճարները պարզապես գրպանն է դրել»։ Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամաբ՝ ԶԼՄ-ի կողմից հրապարակվել է ապատեղեկատվություն. Էրիկ Գրիգորյանը չի պարգևատրվել ո՛չ հեռանալուց առաջ, ո՛չ էլ դրան նախորդող ամսվա ընթացքում։ 2020 թվականին նախկին նախարարը պարգևատրվել է երկու անգամ՝ հունվար-փետրվար ամսին։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հաղթահարման համար բացված հաշվեհամարին պարգևավճարների փոխանցմանը՝ նշենք, որ Էրիկ Գրիգորյանը մարտ ամսվա աշխատավարձի զգալի մասն արդեն փոխանցել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր