00:00:00

Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին

15:00, 15 մայիս 2020

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ ՂուլյանըԱրտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը կապում է նախկինում գործադիր մարմնում զբաղեցրած իր պաշտոնի հետ։
Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աշոտ Ղուլյանը։ «Չգիտեմ որտեղից են այդ խոսակցությունները, ենթադրում եմ, որ դրանք կապված են նախկինում գործադիր իշխանությունում զբաղեցրած իմ պաշտոնի՝ Արտաքին գործերի նախարար լինելու հետ։ Այս հարցի վերաբերյալ չեմ կարող միանշանակ որևէ բան ասել։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք ԱՀ նորընտիր նախագահին, ինչի ժամանակ կադրային որևէ հարց չի քննարկվել։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համագործակցությունը շարունակելու բոլոր հարցերին անդրադառնալու ենք մայիսի 21-ին՝ նախագահի երդմնակալությունից հետո»,- նշեց Ղուլյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր