00:00:00

Արցախի Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում կորոնավիրուսի 57 թեստ է արվել. պատասխանը կլինի օրվա ընթացքում

13:39, 15 մայիս 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաեւ ախտահանման աշխատանքներ: Մասնավորապես, ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարեւանությամբ տեղակայված բնակարանները: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրամադրվել ախտահանիչ նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր