00:00:00

Փորձել են հերոին տեսակի թմրամիջոց փոխանցել դատապարտյալին

12:34, 15 մայիս 2020 Իրավական

Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ. Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը, որի մեջ՝ «Vitamin C»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում, հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր