00:00:00

Արցախում նախօրեին հաստատված կորոնավիրուսի օջախի կոնտակտավոր անձանց թեստավորման արդյունքները բացասական են եղել

03:46, 15 մայիս 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից և հավելում, որ բոլոր 33-ն էլ եղել են  նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձիք։ Տեղեկացնենք, որ օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ստացվել են 63 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխան, որոնց մոտ վարակը չի հաստատվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր