00:00:00

Պաղպաղակ ուտելիս դիմակ դնելը պարտադիր չի լինի․ Ավինյանը կոչ արեց ծայրահեղությունների մեջ չընկնել

16:55, 14 մայիս 2020

Մայիսի 25-ից հանրային փակ և բաց տարածքներում դիմակների կրումը պարտադիր է դառնալու։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ այս որոշման եկել են դիտարկելով այն, որ ասիական երկրներում դիմակների համտարած կիրառումը արդյունավետ է եղել վարակի տարծումը նվազեցնելու հարցում։ Իսկ թե ինչու է դա պարտադիր լինելու մայիսի 25-ից, Ավինյանը ասաց, որ դրանից առաջ իրենք խիստ ռեժիմ են սահմանելու և պատրաստվելու են դրան։ Ավինյանը նաև բացատրեց, որ եթե մարդը տանից դուրս է գալիս, ապա գնալու է ինչ-որ տեղ, իսկ եթե ճանապարհին դիմակ չունի, ապա գնացա վայրում նույնպես չի ունենալու։ Ըստ այդմ՝ պարետատունը որոշել է դիմակների կրումը պարտադիր դարձնել ամենուր։ Փոխվարչապետը նաև կոչ արեց ծայրահեղությունների մեջ չընկնել՝ այգում մարզվելիս կամ պաղպաղակ ուտելիս դիմակ դնելը պարտադիր չի լինի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր