00:00:00

Կորոնավիրուսով ախտորոշված՝ ԱԻՆ մամուլի ծառայության աշխատակիցն ապաքինվում է, կրկնակի թեստը բացասական է եղել

16:12, 14 մայիս 2020

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյանը, որ վարակվել է կորոնավիրուսով, սպասում է կրկնակի թեստի պատասխանին, առաջին թեստի արդյունքը բացասական է եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նա։ «Մեկը բացասական է եկել, մյուսի պատասխանին ենք սպասում։ Ես ապրիլի 27-ին եմ շփում ունեցել հիվանդությունն ունեցող անձի հետ։ Երկու բացասականից հետո կնշանակի, որ վիրուսն այլեւս չկա ինձ մոտ»,- նշեց նա։< Նազելի Էլբակյանը, ինչպես շատ այլ՝ թեթեւ ախտանիշներ ունեցողներ, հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց, որտեղ եւ գտնվի մինչեւ տուն գնալը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի Էլբակյան էլբակյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ NEWS.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր