00:00:00

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի․ Տիգրան Ավինյան

16:03, 14 մայիս 2020

Նախատեսվում է մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ գործարկել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ «Մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կվերագործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում», - ասաց Ավինյանը։ Նա ընդգծեց՝ կվերաբացվեն նաև նախակրթարանները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը։ Ավինյանը նկատեց, որ այս բոլոր սահմանափաումների թուլացումները կուղեկցվեն համակեցության հստակ կանոնների պահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի համապատասխան տույժերի ու տուգանքների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր