00:00:00

Բասեն գյուղում անասնագոմում տեղի է ունեցել փլուզում. 2 կենդանի հողաշերտի տակ է մնացել ու սատկել

15:45, 14 մայիս 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 09։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ  փլուզվել է (մասամբ) անասնագոմի հողածածկ տանիքը՝ մոտ 25 քմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, անասնագոմից դուրս են բերել 3 կենդանի, իսկ հողաշերտի տակ հայտնաբերել 2 սատկած կենդանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր